|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են էներգետիկայի ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունը, մասնավորապես` «Թուրքական հոսք» գազամուղի նախագիծը: Այդ մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Մեդվեդևը նաև ցավակցել է իր թուրք գործընկերոջը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: