կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-09 11:23
Քաղաքական

Մի ահելի և մի ջահելի պատմություն է. Աղվան Վարդանյան

Մի ահելի և մի ջահելի պատմություն է. Աղվան Վարդանյան

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ շաբաթվա իրադարձությունը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի դատավարությունն է:

«Մենք ունենք դատապարտյալ Մհեր Ենոքյան։ Արդեն 21 տարի բանտում է, երկու անգամ փախուստ է կատարել, մեկ անգամ՝ փախուստի փորձ, և այս 21 տարվա ընթացքում առաջին անգամ դատարանում փոքր հաղթանակ է ունեցել, որը նաև տվյալ դատավորի` մարդ լինելով է պայմանավորվում։ Հավատում եմ, որ, ի վերջո, նրա ճակատագրում փոփոխություն կլինի», - ասաց պատգամավորը:

Վարդանյանը նշեց, որ ցավում է` այս իրադարձությանը լրատվամիջոցներից միայն մեկն է անդրադարձել։

Նրա բնութագրմամբ՝ շաբաթվա հաջորդ «չիրադարարձությունը» ԱԺ-ում տհաճ, տգեղ միջադեպն էր երկու պատգամավորների միջև: «Այս մեկը տասնյակ էջեր զբաղեցրեց մեր զանգվածային լրատվամիջոցներում»,- ասաց պատգամավորը: «Ես չեմ ուզում անդրադառնալ ո'չ Գեղամյանի, ո'չ Փաշինյանի հայտարարություններին: Նման վարվելաձևերն ԱԺ-ում ոչ միայն դատապարտելի են, այլև ափսոսանք ու ցավ կարող եմ արտահայտել, որ մարդիկ չափից ավելի կանխատեսելի են հաճախ դառնում իրենց վարքագծի մեջ։ Մի ահելի և մի ջահելի պատմություն է, չէի ուզենա, որ իրար նմանվեին և այսքան կանխատեսելի դառնային»,- ասաց Վարդանյանը: