|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխի պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է: Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ Միլան Շտեխի ասուլիսը:
Նա նշեց, որ ակնհայտ տեսնում են, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա են: «Մենք Հայաստանը դիտում ենք որպես ժողովրդավար երկիր, որտեղ ազատ, անկախ ընտրություններ են անցկացվում, որտեղ կա խոսքի ազատություն»,- ասաց Շտեխը։
Նա կարևորեց նաև այսօր հայ-չեխական բիզնես-ֆորումի բացումը՝ ընդգծելով, որ հայ-չեխական համագործակցությունը կարող է ծավալվել մի շարք ոլորտներում և նպաստել երկու երկրների տնտեսության զարգացմանը։ «Չեխիայի Հանրապետությունն ունի արագ և ընթացիկ զարգացող տնտեսություն։ Մի բան կարող եմ ասել, որ դուք կզարմանաք։ Չեխիայում գրեթե բոլորն ունեն աշխատանք։ Միայն 3 տոկոսն է, որ չունի աշխատանք, դրանք էլ այն մարդիկ են, ովքեր երբեք չեն ձգտել աշխատել։ Չեխիան շատ բարձր մակարդակի վրա է, և չեխ գործարարներն ամեն ինչ անելու են` հայ գործարարների հետ հարաբերություններ հաստատելու համար»,- նշեց Շտեխը:
Նա նաև հայտարարեց, որ չեխական զենքերն Ադրբեջանին Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել: «Չեխիայի Հանրապետությունը հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա, և չեմ հասկանում` ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել», - նշեց Շտեխը։