կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-28 15:06
Իրավական

Առողջապահական ծառայությունները դուրս կգան ՔԿՀ կազմից. Դավիթ Հարությունյան

Առողջապահական ծառայությունները դուրս կգան ՔԿՀ կազմից. Դավիթ Հարությունյան

 Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ամփոփեց նախարարության գործունեության մեկ տարին: Նա անդրադարձավ ՔԿՀ-ներին` ասելով, որ դա ցավոտ ոլորտ է, կան կուտակված խնդիրներ:

«Անշուշտ, «Արմավիր» ՔԿՀ-ի բացումը էապես լուծեց գերբեռնվածության հարցը, բայց համակարգում կան բազում խնդիրներ, որոնցից մեկը ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների խնդիրն է: Բժշկական ծառայություն մատուցողները համարվում են ՔԿՀ աշխատակից: Մշակվել է հայեցակարգ, որի գաղափարը հետևյալն է` քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի առողջապահական ծառայությունները դուրս գան ՔԿՀ կազմից, լինեն անկախ: Կստեղծվի նոր հիվանդանոց, քանի որ գործող հիվանդանոցը չի բավարարում պահանջները»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` ԴԱՀԿ ոլորտում կարևոր էր SMS ծառայությունների մատուցումը: Ինչ վերաբերում է օրենսդրական աշխատանքներին, ապա մի մասը վերաբերում է նոր Սահմանադրությունից բխող օրենքների մշակմանը, օրինակ՝  Դատական օրենսգիրքը, «ՍԴ մասին» օրենքը նոր լուծումներ են առաջարկում: