Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրապարակած` երկրի ժամանակավոր կառավարության կազմը:
Ըստ Milliyet-ի՝ նոր կառավարության կազմում են նախորդ կառավարության 15 նախարարներ, սակայն 11 նախարարական պորտֆել նոր նախարարների է տրվել։
Ժամանակավոր կառավարության կազմում տեղ են գտել «Արդարություն և զարգացում» կուսակցության 11, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 2 և «Ազգայնական շարժում» կուսակցության 1 անդամ, նաև 11 անկուսակցական նախարարներ:
Նոր կառավարության կազմում տեղ չի գտել երկրի արդեն նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրան փոխարինել է նրա խորհրդականը՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։