Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ պետք են մտածելակերպ ու գործելակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ. Հայաստան-Սփյուռք համաժողովում ելույթ ունենալով` նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ նրա՝ հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքար է մղել և համախմբվել հիմնականում այն պահին, երբ անվտանգությանը վտանգ է սպառնացել։
«Մենք հպարտ ենք, որ պահպանել ենք մեր ինքնությունը, և բոլոր պարագաներում մեր ազգը չի կորցրել ինքնասիրությունը։ Այսօրվա դժվարություններն անհամեմատելի են այն դժվարությունների հետ, որոնք կրել են մեր նախնիները: Արդյունքում` մենք ունենք անկախ պետություն։ Պետք է մեզ թասիբի գցենք՝ ավելի լավ Հայաստան ունենալու համար, առավել ևս, որ բոլոր նախապայմաններն ունենք դրա համար»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ այսօր ունենք 7 մլն-ից ավելի Սփյուռք, ոը կանգնած է մեր թիկունքին, սակայն, ըստ Կարապետյանի, փաստ է նաև, որ որոշների մոտ եղել են օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիասթափություններ: «Ի՞նչ անենք, նեղանա՞նք իրարից։ Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք ավելին անելու հնարավորություն։ Ուզում ենք, որ Սփյուռքը մասնակից լինի երկրի կառավարմանը»,- նշեց Կարապետյանը։
Ըստ նրա` հաջողակ են այն երկրները, որտեղ արարող, աշխատասեր, երկրի համար անհանգիստ մարդը զգում է իր պահանջվածությունը: «Մեր նպատակն է Հայաստանը դարձնել նման երկիր, և կառավարության նոր ծրագիրը հենց դրան է ուղղված»,- ասաց վարչապետը։