Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սեպտեմբերի 16-ին Աղվերանում մեկնարկել է «Հայաստանի տնտեսության ներկա վիճակի ախտորոշումը, առկա մարտահրավերները եւ զարգացման հայեցակարգային տեսլականը» թեմայով երկօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Մասնակցում են ՀՅԴ ղեկավար մարմինների ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, գիտնականներ, փորձագետներ:
Խորհրդաժողովի ընթացքում պետք է մշակվեն երկրի տնտեսական զարգացման ՀՅԴ հայեցակարգային ուղենիշները: Դրանք կօգտագործվեն կուսակցության կողմից առաջիկա 4-5 տարիների ընթացքում:
«Կառավարման և տնտեսական ճգնաժամի հիմքերը ՀՀ-ում», «Սոցիալական արդարության հաստատման հանրային պահանջը: Աղքատության սոցիալ-հոգեբանական հիմքերը», «Սոցիալապես խոցելի խմբերի հիմնախնդիրների լուծման ուղիները. Աղքատության հաղթահարումը և տարածքային համաչափ զարգացման խնդիրները». սրանք երկօրյա խորհրդաժողովի օրակարգում ներառված թեմաներից մի քանիսն են։
Զեկուցումներով հանդես կգան կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ԵՊՀ-ի դասախոս Աղասի Թադևոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի ղեկավար Արտակ Սարգսյանը եւ այլք։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդես է եկել բացման խոսքով, որտեղ մասնավորապես նշել է.
«ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գործակցությունից պետք է շահի երկիրը: Հասարակությունը պետք է իմանա ՀՅԴ-ի աշխատանքի մասին որպես կոալիցիոն գործընկեր: Սակայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն տարբերվում են իրարից: ՀՅԴ-ի օրակարգը սոցիալական արդարությունն է: Մենք պետք է պահենք մեր դիմագիծը, չսպառենք այն բարոյական կապիտալը, ինչը որ կա: Այս խորհրդաժողովը կօգնի, որ ծնվի ՀՅԴ տնտեսական ամբողջական հայեցակարգը, որի առանցքը կլինի սոցիալական արդարությունը»:
Ըստ Հրանտ Մարգարյանի՝ ավելի շատ գործնական արդյունք է ակնկալվում, որպեսզի ծնվեն նոր ծրագրեր, որով էլ կուսակցությունը կառաջնորդվի:
Նյութի աղբյուրը` Yerkirmedia.am