Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
General Motors ավտոկոնցեռնի ավելի քան 49 հազար աշխատակից, որոնք հանդիսանում են ամերիկյան ավտոարդյունաբերության աշխատողների միացյալ արհմիության անդամ, գործադուլ են սկսել։ Գրում է ТАСС-ը։
Այս որոշումը կայացվել է, երբ աշխատանքային նոր պայմանագրի պայմանների շուրջ բանակցություններն ընկերության ղեկավարության հետ՝ տապալվել են։ Աշխատակիցները հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ նրանց մի մասը մտադիր է մասնակցել բողոքի ակցիային:
Կիրակի շուրջ 200 գործարանի ղեկավար միաձայն քվեարկել են գործադուլի օգտին, եթե կողմերը երեկոյան չգան համաձայնության: Երկուշաբթի առավոտյան գործադուլի պատճառով փակ է եղել 33 գործարան ԱՄՆ 9 նահանգում, նաև պահեստամասերի 22 ձեռնարկություն:
«Մենք հանդես ենք գալիս ազնիվ աշխատավարձերի, ընդունելի որակի առողջապահության և ընկերության եկամտից մեր բաժնի համար»,- հայտարարել է արհմիության փոխնախագահ Թերրի Դիթսը:
Ընկերության ղեկավարության պնդմամբ, իրենք իրենց հերքին առաջարկել են աշխատակիցներին աշխատավարձի բարձրացում, առողջապահական արտոնություններ և 7 միլիարդ դոլարի ներդրում, որի օգնությամբ կստեղծվի 5,4 հազար նոր աշխատատեղ: Անհայտ է, թե որքան է շարունակվելու ակցիան: Սա 2007 թվականից հետո արհմիության առաջին համազգային գործադուլն է:
General Motors-ի գործարաններ կան Միչիգան, Օհայո, Նյու Յորք, Քենթուքի, Թեննեսի, Տեխաս, Միսսուրի, Ինդիանա և Կանզաս նահանգներում: