Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր։
2017թ. հուլիսի 2-ին Սյունիքի մարզի բնակչից հաղորդում էր ստացվել առ այն, որ հունիսի 26-ի լույս 27-ի գիշերն իրենց անասնագոմից հափշտակել են երկու գլուխ ոչխար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Սյունիքի մարզային քննչական վարչությունում։ Իրականացված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Քննության տվյալներով՝ բնակչի անասնագոմից կատարված գողությանը մասնակցել են երկու հոգի, ովքեր հայտնաբերվել են և քրեական գործով ներգրավվել որպես մեղադրյալ։ Բացի այդ, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, և քննությամբ պարզվել է թմրամիջոցն իրացնողի ինքնությունը, բացահայտվել իրացման այլ դրվագներ ևս։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), ևս մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հնարավոր այլ դրվագները բացահայտելու ուղղությամբ։