|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու դեպքի հանգամանքները։
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 35-ամյա տղամարդը, մեթադոնային բուժում ստանալու պայմաններում, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3,93 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որը պահել է եղբոր՝ Երևան քաղաքի Ջուղայի փողոցում գտնվող բնակարանում: Հիշյալ բնակարանում կատարված խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: