|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ահաբեկչական վտանգը մեծանում է ԱՊՀ-ի հարավային սահմաններին. հայտարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Սերգեյ Իստրակովը` ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի նիստի արդյունքները ներկայացնելով. հայտնում է РИА Новости-ն:
Նա պատմել է, որ հանդիպման ընթացքում հաջողվել է վերլուծել երկրների ռազմական ոլորտում համագործակցության արդյունքները և համաձայնեցնել համատեղ միջոցառումները մոտ ապագայում` առաջնորդվելով ԱՊՀ երկրների` մինչև 2020 թվականը գործող ռազմական համագործակցության հայեցակարգով:
Նիստի մասնակիցները քննարկել են միջազգային ահաբեկչությանը հակազդեցության հարցերը և Կենտրոնական Ասիայի պետությունների անվտանգության սպառնալիքները: