|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փետրվարի 15-ին` ժամը 23.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջից մարդ է ցած նետվել ու ընկել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 23.35-ին փրկարարները ծառից իջեցրել են 1978 թ. ծնված Սերգեյ Ա.-ին, որին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծանր է: