Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարևոր իրադարձություն է տեղի ունենալու, բայց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել:
Փաստ է, որ Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ունեն՝ ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի: Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հայաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է: Նախօրեին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ուժի մեջ է:
Ադրբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպումը համաձայնեցված է և նշեց, որ դրա ընթացքում քննարկվելու են գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հարցը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ հանդիպումը հավանաբար կկայանա սեպտեմբերի 20-ից հետո: Սա մյուս կողմից նշանակում է, որ հանդիպումը կարող է նաև չկայանալ, բայց այժմ դա չէ կարևորը: Երկու ԱԳ նախարարների հանդիպումներ միշտ էլ եղել են և կլինեն, կարևորն այն է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում դրանից առաջ, առավել ևս, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ամեն ինչ անում են, որ նախարարների հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: