կարևոր
2857 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-21 10:10
Քաղաքական

Օրվա լրահոսից ևս 2 իրադարձություն, որ հնարավոր է չեք նկատել. Կարեն Վրթանեսյան

Օրվա լրահոսից ևս 2 իրադարձություն, որ հնարավոր է չեք նկատել. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ №1. «Առեղծվածային դեպք Երևանում․ Պետական եկամուտների կոմիտեի շենքում գործող ՀՀ Քննչական կոմիտեի գլխավոր վարչություններից մեկի 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդը ցած է նետվել»

Պատուհաններից ձերբակալվածների «ընկնելը» հիմա կոչվում է «առեղծվածային դեպք», էլի... Վերջերս էլի նման դեպք եմ հիշում, բայց արդեն հասցրել եմ մոռանալ, թե որտեղ էր... Ո՞վ է հիշում։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ №2. Սփյուռքից մեր հերթական հայրենակցին օդանավակայանում մերժել են թողնել երկիր։ «Հայրենիք է եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ, բայց իրեն սահմանապահներն արգելել են մուտք գործել երկիր»։

Հղումները՝ ստորև, մեկնաբանությամբ։ Պատմե՛ք այս մասին ձեր ծանոթներին, որոնք ապրում են Հ1-ի «Հայաստանում»»։