կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-06 18:45
Քաղաքական

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը մի շարք կարևոր նախագծեր է քննարկել

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը մի շարք կարևոր նախագծեր է քննարկել

Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել եւ հաստատել է հանձնաժողովի աշխատակարգը, որը սահմանում է հանձնաժողովի գործունեության սկզբունքները եւ կարգը:

Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նախագծի ներկայացման նպատակը ՀՀ եւ ՌԴ միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնա•րերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ներմուծվող ռազմական նշանակության ապրանքների ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանելն է:

Քննարկվել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի ներկայացմամբ: Համաձայնա•րի նպատակն է միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի զարգացմամբ նպաստել ռազմական երկակի ու քաղաքացիական նշանակության արտադրանքի համաշխարհային շուկայում բարձր տեխնոլո•իական եւ մրցունակ նմուշների ստեղծման ու արտադրության ուղղությամբ, ինչպես նաեւ նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների վերանորոգման եւ արդիականացման աշխատանքների կատարման համար խմբի մասնակիցների, այդ թվում ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների, գիտատեխնիկական, արտադրական, նորոգման եւ ներդրումային ներուժի առավելագույն օգտագործմանը, որն էլ իր հերթին կնպաստի ՀՀ պաշտպանական ներուժի ամրապնդմանը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնա•րում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» արձանա•րությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման եւ զարգացման հիմնական նպատակը համարվում է դրա մասնակիցների գիտատեխնիկական, արտադրական եւ ներդրումային ներուժի առավելագույն օգտագործումը ռազմական, երկակի եւ քաղաքացիական նշանակության արտադրանքի բարձր տեխնոլոգիական եւ մրցունակ նմուշների ստեղծման եւ արտադրման ուղղությամբ, ինչպես նաեւ նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների նորոգման եւ արդիականացման ուղղությամբ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) համար:

«Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ •ազգերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Պայմանավորվող կողմերն այնքանով, որքանով դեռեւս չեն հանդիսանում նման օգտագործումն ար•ելող պայմանա•րերի կողմեր, ընդունում են այս արգելքը, համաձայնում են տարածել այս ար•ելքը մանրէաբանական պատերազմի միջոցների վրա եւ համաձայնում են միմյանց նկատմամբ պարտավորված լինել սույն hռչակագրի պայմանների համաձայն:

Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով ստեղծվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորում:

Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համա•ործակցության զարգացման մասին» պայմանա•րի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կար•ի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախա•իծը: Պայմանագրի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանք մատակարարող կողմն իրավունք ունի դրա առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու: Այն կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, անհրաժեշտ պայմաններ է տրամադրում մատակարարող կողմին վերջինիս կողմից հսկողության իրականացման համար: Նախագծով սահմանվում են նաեւ կողմերի լիազորված կազմակերպությունները:

Հանձնաժողովը քննարկված հարցերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն՝ ընդ•րկվելու համար ՀՀ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախա•ծում:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ հեղինակների բացակայության պատճառով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենս•րքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինա•ծերի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով: