|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բժշկական հաստատությունների աշխատակիցներին Յունիբանկն առաջարկում է հատուկ մշակված վարկային քարտեր «U-Doctor»` շահավետ պայմաններով: Քարտով տրամադրվող վարկի գումարը, կախված հաճախորդի զբաղեցրած պաշտոնից, կազմում է 500 000 - 2,5 մլն ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, երկարաձգման հնարավորությամբ: Վարկային գծի տոկոսադրույքը կազմում է 16% տարեկան, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի տրամադրումը և վարկային հաշվի սպասարկումն իրականացվում է անվճար:
Քարտը կարելի է ձևակերպել` դիմելով Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ և ներկայացնելով միայն անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաճախորդի կողմից փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Հիմնական պարտադիր պայմաններից մեկը հաճախորդի բացասական վարկային պատմության բացակայությունն է:
Առավելագունս արագ և պարզ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկերի և քարտային վարկերի տրամադրման գործընթացը Յունիբանկում: Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում է և առաջարկում է շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ և քարտային վարկերի դեպքում: