|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանի նախագահի` անելանելի վիճակում հայտնված մամուլի ծառայությունը հերքել է Guardian-ում տեղ գտած հետաքննական հրապարակումը, համաձայն որի` այդ երկրի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլարանոց գաղտնի հաշիվ, որի միջոցով մեծ գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին՝ ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար:
Ադրբեջանի վարչակազմը հերքում է անհերքելին. Ալիևի վարչակազմը հոդվածի համար մեղադրում է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին և հայկական լոբբիին:
«Մենք գիտենք, որ այդ ամենի հետևում կանգնած է աշխարհում ավազակի անուն ձեռք բերած, խարդախ և ստախոս Ջորջ Սորոսն ու նրա ենթակաները: Սորոսի կեղտոտ գործերը պետք է լրջորեն հետաքննվեն: Նրա հետ համագործակցող հայկական լոբբին կեղտոտ արշավ է իրականացնում Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի դեմ»,- ասվում է հաղորդագրությունում: