Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բռնքամարտիկ Նարեկ Աբգարյանն օրեր առաջ 5–րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Սոչիում տեղի ունեցած punch boxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական շոուի ընթացքում Նարեկը նոկաուտի ենթարկեց մրցակիցն և տոնեց 5-րդ հաղթանակը: Հատկանշական է, որ անցկացրած 5 մենամարտերից 4-ում մեր մարզիկը մրցակիցներին հաղթել է նոկաուտով:
ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում Նարեկ Աբգարյանը խոսել է վերջին մենամարտի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին:
«Պրոֆեսիոնալ բռնցքամարտում 5–րդ մենամարտն անցկացրեցի: Այս անգամ մրցակիցս շատ ուժեղ և ֆիզիկապես լավ պատրաստված էր, սակայն ես ավելի արագ ու սառնասիրտ գտնվեցի, և ինձանից ընդամենը 5 ռաունդ պահանջվեց մրցամարտի ելքը վճռելու համար: Սա ինձ համար 2-րդ մենամարտն էր, որը բաղկացած էր 8 ռաունդից: Մի փոքր հանգստանալուց հետո կսկսեմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին»,- ասաց բռնցքամարտիկը:
Խոսելով հավաքականում իր ելույթների մասին` Աբգարյանն ասաց. «Խարկովում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը խանգարում է սիրողականին: Եթե մարզվում ես պրոֆեսիոնալ բռնցքամարտին համապատասխան, ապա չես կարող լավ ելույթ ունենալ սիրողական բռնցքամարտում, և հակառակը: Դրանք երկու տարբեր աշխարհ են: Եվրոպայի առաջնությունից հետո որոշեցի այլևս հանդես չգալ սիրողական բռնցքամարտում, հնարավոր է փոխեմ որոշումս միայն օլիմպիական խաղերին մասնակցելու համար»:
Նշենք, որ հաջորդ մենամարտը Նարեկ Աբգարյանը կանցկացնի սեպտեմբերի 29-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում: