| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մոսկվայում մեկնարկեց «Աերոֆլոտ-օփեն» բաց փառատոնի հոբելյանական` 10-րդ մրցաշարը: Գլխավոր մրցաշարին մասնակցում էին նաև 4 հայ գրոսմայստերներ` Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը:
Մեկնարկային մրցափուլում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը, ով սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուկովիի նկատմամբ: Սերգեյ Մովսիսյանին չհաջողվեց օգտագործել սպիտակ խաղաքարերի առավելությունը , և նրա պարտիան չինացի Յանգու Յուի հետ ավարտվեց խաղաղ արդյունքով: Ավետիք Գրիգորյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը մոլդովացի Վիկտոր Բոլագանի հետ, իսկ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, նույնպես սև խաղաքարերով, հաշտություն կնքեց ռուսաստանցի Ալեքսանդր Խալիֆմանի հետ:
2-րդ մրցափուլում Տիգրան Պետրոսյանը սև խաղաքարերով կհանդիպի ռուս շախմատիստ Միխայիլ Կովիլայի, իսկ Սերգեյ Մովսիսյանը` մեկ այլ ռուսաստանցի շախմատիստի` Դմիտրի Բոշարովի հետ: Մեր մյուս գրոսմայստերները հանդես կգան սպիտակ խաղաքարերով. Ավետիք Գրիգորյանը կխաղա Իսրայելի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկու, իսկ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` Իգոր Լիսիի հետ: