|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Տավուշի մարզի Պտղավան համայնքում 75-ամյա կինն ինքնասպանություն է գործել: Նրան հայտնաբերել են կախված՝ տան սարայում:
Yerkir.am-ի հետ զրույցում Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանն ասաց, որ տարեց կինն ընտանիք ունի, սակայն երեխաներից առանձին է ապրել:
«Ոչ մեկի հետ չէր շփվում, իր հավերով, բանջարանոցով էր զբաղվում»,-ասաց գյուղապետն ու հավելեց, որ կինը հեգեպես առողջ էր և իրենց համար տարօրինակ է նրա կատարած քայլը:
Տարեց կնոջը կհուղարկավորեն այսօր: