|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի հնարած լուրերով մարտական ոգուց խոսելուց հետո, հիմա էլ անցել են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին: Փորձում են ադրբեջանցի մայրերին համոզել. որ հայերը ոչ միայն դուխ չունեն, նաև նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունեն: Սույն մոլորյալներին խորհուրդ ենք տալիս, անհատապես դա բացատրել մահացող, բայց թաքցրած, ադրբեջանցի զինվորների ծնողներին: Այն զինվորների, որոնք մահանում են հայկական արկերից, հայկական դիպուկահարներից և այլն: Անհրաժեշտ պահերին մենք ինչպես ցույց ենք տվել, այնպես էլ կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը: Փաստաթղթավորումն էլ կլինի այդ արդյունավետության արձագանքները»։