|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Բյուջեի կատարողականին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 40, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:
Նախքան քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով հայտարարեց, որ ՕԵԿ-ը ձեռնպահ է քվեարկելու:
«Քանի որ մենք 2013թ. եղել ենք կոալիցիայի կազմում, պարկեշտությունից ելնելով, ձեռնպահ կքվեարկենք»,- ասաց Բիշարյանը:
ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը դեմ են քվեարկել ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: