|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հուլիսի 4-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Կողբ գյուղ, որտեղ 1921 թ. ծնված Իսկուհի Հարությունյանին հայտնաբերել են մահացած վիճակում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ի.Հարությունյանի հարևանը վերջինիս տնամերձ հողամասում նկատել է, որ հրդեհ է բռնկվել, գնացել և հողամասի վառված հատվածում հայտնաբերել է Իսկուհի Հարությունյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են այրվածքներ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: