Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բրազիլիայում ձերբակալվել է «Սպիտակ գլուխ» մականունը կրող նարկոբարոն Լուիս Կարլոս դա Ռոչան:
Նարկոբարոնը ոստիկանությունից թաքնվում էր շուրջ 30 տարի` պլաստիկ վիրահատության միջոցով փոխալով իր արտաքինը:Նա փոխել էր իր անունը: Ոստիկանությունը լուրջ փորձաքննություն էր անցկացրել նրա նկարների միջև` բացահայտելով, որ դա նույն մարդն է:
Նարկոբարոնին ձերբակալելու օեպրատիվ գործողության մեջ ներգրավված է եղել իրավապահ մարմինների շուրջ 150 աշխատակից: Նարկոբարոնի կարողությունը կազմում է շուրջ 100 միլիոն դոլար:
Ըստ իրավապահ մարմինների, Ռոչան ամեն ամիս Բոլիվիա, Պերու և Կոլումբիա էր մատակարարում մինչև 5 տոննա կոկաին, որը հետո ուղարկում էր ԱՄՆ և Եվրոպա: Նա մեղադրվում է նաև փողերի լվացման մեջ, փաստաթղթեր կեղծելու և հանցավոր խմբավորումներ ղեկավարելու մեջ: Նրան սպառնում է 50 տարվա ազատազրկում: