Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մասնակցել է «Ագրոլոգ» ՓԲԸ-ի օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:
Կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը և այլ պաշտոնատար անձինք:
«Օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն ընդհանուր գյուղատնտեսության զարգացմանը, այլև կարևորվում է բնապահպանական և առողջապահական տեսանկյունից: Բացի այդ, ավելի բարձր շահութաբերություն է ապահովում գյուղացիական տնտեսությունների համար», – նշել է նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ վերջերս մշակվել են ազգային ստանդարտներ, որոնցով հիմնականում կանոնակարգվում են ներքին սպառման համար օրգանական մթերքի արտադրման հիմնական ուղենիշները:
Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պետական օժանդակության գործիքների մշակման ուղղությամբ, որոնք միտված կլինեն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին աջակցելուն:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը:
Նրա խոսքով` Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար Եվրամիությունը ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան 25 մլն եվրո:
Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը գոհունակություն է հայտնել այն հանգամանքով, որ օրգանական գյուղատնտեսությունը ՀՀ կառավարության առաջնայնությունների թվում է և վստահություն է հայտնել, որ ավստրիական գործընկերների միջոցով Հայաստանի գյուղական բնակավայրերում այլ ծրագրեր ևս կիրականացվեն:
Այնուհետև հյուրերը շրջայց են կատարել կենտրոնի տարածքով, ծանոթացել օրգանական սննդամթերքի վերամշակման արտադրամասին, նորարարական ջերմոցին, սառնարանային տնտեսությանը, հայկական օրգանական արտադրանքի նորաբաց խանութին և այլն:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև հայկական օրգանական արտադրանքի բացօթյա ցուցահանդես-վաճառք, որի հիմնական նպատակն է նպաստել մարզում էկոտուրիզմի զարգացմանը և հարակից համայնքների տնտեսական ակտիվության բարձրացմանը: