|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Գերմանիայի Զուլ քաղաքում ընթանում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Երեկ 10 մ օդամղիչ ատրճանակ զենքաձեւում պայքարը սկսել են հայ մարզիկները: Որակավորման փուլում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Իգիթյանը` 38-րդը: Մեր հրաձիգներին չի հաջողվել անցնել եզրափակիչ:
Այսօր կրակագիծ դուրս կգան Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը եւ Վրեժ Թորոսյանը (երեքն էլ` 10 մ օդամղիչ հրացան):