Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հունիսի 22-ին, ժամը 15:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի 39-րդ փողոցի թիվ 2 շենքի 9-րդ հարկից մետաղյա խողովակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ամրացրել են անձրևատար խողովակը (մոտ 4 գմ):
***
Հունիսի 22-ին, ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի թիվ 104/1 տան մոտակայքում գազի խողովակից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 104/1 տուն (սեփականատեր Ա. Կ.) մտնող գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:
Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը և դադարեցրել արտահոսքը. հերթապահել են մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: