կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-19 15:12
Տարածաշրջան

Թուրքիայում զինվորների թունավորման գործով ձերբակալվել է 24 հոգի

Թուրքիայում զինվորների թունավորման գործով ձերբակալվել է 24 հոգի

Թուրքիայի Մանիսա նահանգի նահանգապետ Մուստաֆա Հաքան Գյուվենչերը հայտարարել է, որ հունիսի 16-ին տեղի ուսումնական զորամասերից մեկում գրանցած սննդային թունավորման հետևանքով այս պահին հոսպիտալացված է 17 զինվոր: Ըստ Թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ այդ մասին նա հայտնել է «CnnTurk»-ի հետ զրույցում:  Տեղեկացրել է, այդ գործով ձերբակալվածների թիվն արդեն հասել է 24-ի. հայտնում է Ermenihaber-ը:

«Զինվորների առողջական վիճակը լավ է: Հնարավոր է վաղը առավոտյան նրանք դուրս գրվեն»,- ասել է  նահանգապետը:

Հիշեցնենք, որ  սննդային թունավորման հետևանքով տուժել էր 85 զինվոր: Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ տված Գյուվենչերը ավելի վաղ հայտնել էր, որ զինվորների վիճակը նորմալ է, սակայն, ելնելով նահանգում գրանցված` նախորդ թունավորումների փորձից, նրանք դեռևս կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ:

Հավելենք, որ թունավորման հետ կապված Մանիսայի պատգամավոր Մազլում Նուրլուն պահանջել է լուրջ հետաքննություն անցկացնել: Հավանականությունը մեծ է, որ իրար հաջորդող թունավորման դեպքերը սադրանք լինեն: