կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-16 11:22
Հասարակություն

Գավառի պետական համալսարանը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացավ

Գավառի պետական համալսարանը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացավ

Երեկ տեղի է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց Գավառի պետական համալսարանի (ԳՊՀ) ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցը:  ՈԱԱԿ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանձնաժողովի որոշմամբ ԳՊՀ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:

Մինչ որոշման կայացումը հանձնաժողովն ուսումնասիրել էր ԳՊՀ-ում արտաքին գնահատում իրականացրած  փորձագիտական խմբի զեկույցը և բուհի բարելավման պլանը: Նիստի ընթացքում  փորձագիտական խմբի ղեկավար Անգին Մարտիրոսյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի կազմած փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը: Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և ԳՊՀ ներկայացուցիչներին, ապա հաջորդեց դռնփակ քննարկումն ու քվեարկությունը:

ԳՊՀ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 20-րդ բուհն է Հայաստանում: