կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 14:31
Հասարակություն

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 4 տարի ժամկետով ստացել Է ինստիտուցիոնալ հավատարմագրում

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 4 տարի ժամկետով ստացել Է ինստիտուցիոնալ հավատարմագրում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Նշենք, որ ՃԿՊԱ-ն 2017-ին արդեն ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի նիստում քննարկվել է հիմնադրամի փորձագետների արտաքին գնահատման փորձագիտական զեկույցը, որտեղ ներկայացվել է նախորդ հավատարմագրումից հետո ՃԿՊԱ-ում գրանցված զարգացումները՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել փորձագիտական խմբի նախորդ զեկույցում մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ և ի՞նչ արդյունքներ են գրանցվել: Ըստ այդմ, որոշվել է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային չորս տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում տալ:

Ի դեպ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2017-ին հավատարմագրման ժամկետի ավարտին՝ 2019 թվականին դիմել էր վերահավատարմագրվելու համար: Բուհի բարելավման պլանով նախատեսված են այնպիսի ծրագրեր (միջազգային կապերի ընդլայնում, դասախոսների և ուսանողների փոխանակումներ, գիտահետազոտական աշխատանքներ, լաբորատորիաների ստեղծում և այլն), որոնք թույլ կտան հավատարմագրվել վեց տարով: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են: