Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը լսել է, թե ինչպես է ԵԱՀԿ դիտորդը իր ընկերոջը պատմում Նոր Նորքի ընտրատարածքներից մեկում իր տեսածի մասին: Դա տեղի է ունեցել սրճարանում, երբ դիտորդը դիտավորյալ կամ ակամա ահագին բարձր է խոսել:
Նա պատմել է, որ հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները դնում էր Սերժ Սարգսյանի թերթիկների վրա, հաշվարկը ընդհատում էր, նյարդայնացած դուրս ու ներս անում: Դիտորդը անընդհատ կրկնել է, որ եթե իր ներկայությամբ է նման բաներ կատարվել, ուրեմն ինչ է կատարվել այն տեղամասերում, որտեղ դիտորդներ չեն եղել:
Նա ասել է, որ հասկանում է, որ ինքը և իր դիտորդ-գործընկերները պետք է քաղաքականապես կոռեկտ լինեն, բայց դա չի նշանակում, որ պետք է սխալ զեկույցներ ներկայացնեն: Ի վերջո, թերթի թղթակիցը հետաքրքրվել է` արդյո?ք իր տեսած խախտումները տեղ գտել են զեկույցում: Դիտորդը դրական է պատասխանել և հրաժարվել է այլ հարցերի պատասխանել: Թերթին հաջողվել է ճշտել նրա անունը` Ալեսանդր Զանոտա: