|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Այսօր Գյումրու պետական տեխնիկական քոլեջում տեղակայված թիվ 34/54 ընտրատեղամասում դժբախտ դեպք է գրանցվել: Մոտ երկու ժամ առաջ մահացել է դիտորդ Գուրգեն Կոստանյանը:
Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանցման բաժանմունքի բժիշկ Ռաֆայել Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Գուրգեն Կոստանյանը ծանր վիճակում է ընդունվել բժշկական կենտրոն, և նրան կյանքի վերադարձնելու բոլոր միջոցառումները եղել են ապարդյուն:
Yerkir.am-ի հետ զրույցում 34/54 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Արշակյանը հայտնեց, որ դիտորդ Գուրգեն Կոստանյանը, ով մոտ 51 տարեկան էր, գնացել է ընտրատեղամաս, քվեարկելու, վերադարձել է 34/54 ընտրատեղամաս, նստած վիճակում նրա ինքնազգացողությունը վատացել է: Շտապ օգնության բրիգադ են կանչել, սակայն, ցավոք, նա բժշկական կենտրոնում մահացել է: