կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 18:19
Հասարակություն

Շահմար, շախմատ, լորտու, գյուրզա տեսակի օձեր են նկատվում Հայաստանի տարբեր վայրերում

Շահմար, շախմատ, լորտու, գյուրզա տեսակի օձեր են նկատվում Հայաստանի տարբեր վայրերում

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը, հունիսի 9-ին, ժամը 15:58-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ օձեր են նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակում` ավտոտնակի մոտակայքում, հայտնաբերել են անհայտ տեսակի 2 օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 9-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 74/16 հասցեի բակում օձ են բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շախմատ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 9-ին, ժամը 13:39-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ (մոտ 1,2 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 9-ին, ժամը 11:04-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի անասնագոմում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: 
 

***

Հունիսի 9-ին, ժամը 09:22-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի սողուն (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք: