|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մայիսի 30-ին, ժամը 15:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 23-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկակարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Մայիսի 30-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագն Դավթյան փողոցի թիվ 9 տան բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Մայիսի 30-ին, ժամը 09:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անաստաս Միկոյան 124/1 հասցեում գտնվող գազալցակայանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: