Փոխարժեքներ
08 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 411.8 |
RUB | ⚊ | ₽ 4.0996 |
GBP | ⚊ | £ 493.89 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին հավանություն տալու հարցը: Ըստ այդմ` պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռք բերումը կիրականացվի 2017 թվականի մայիսի 1-ից, մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2017 թվականի նոյեմբերի 1-ից, տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանումը` նոյեմբերի 1-ից, Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում` (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2018 թվականի ապրիլի 1-ից, Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի մարտի 1-ից, ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի հունիսի 1-ից,և ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2018 թվականի հուլիսի 1-ից: