| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  8 տարի առաջ - 2017-03-03 17:30
            8 տարի առաջ - 2017-03-03 17:30  
         
                
            ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հանդիպել է հանրապետության 10 սպանդանոցների սեփականատերերի հետ՝ վերջիններիս ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցը:
Ծառայության պետը ներկաներին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ՍԱՊԾ-ն նախատեսում է, կենդանի և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար, որպես ռիսկային ոլորտ, սահմանել սանիտարական գրքույկներ ունենալու պահանջ՝ ապահովելով մասնագիտացված մեքենաներով կենդանիներիների տեղափոխումը սպանդանոց, ապա և՝ իրացման շուկա կամ վերամշակող կազմակերպություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սպանդանոցերում ներդրումների անհրաժեշտության, ինչպես նաև համապատասխան փոխադրամիջոցներով ապահովվածության հարցերը: Սպանդանոցներն ամբողջ ծավալով գործարկելու պատրաստակամությանը զուգահեռ՝ տնտեսավարողները բարձրացրել են որոշ հարցեր, մասնավորապես՝ ներդրումների համար որոշակի հարկային արտոնություններ ստանալու, մսի սպառման երաշխիքներ ունենալու, ինչպես նաև՝ գնային միասնական քաղաքականություն սահմանելու վերաբերյալ:
Ծառայության պատասխանատուներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել հաջորդ հանդիպումը կազմակերպել՝ այցելելով սպանդանոցներ և տեղերում մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելով ոլորտի տնտեսավարողներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների ծառայությունների որակը բարելավելու հարցը: «Ծառայությունը խիստ է վերաբերվելու այս ոլորտին», – նշել է ՍԱՊԾ ղեկավարը և հորդորել հետևողական լինել այս հարցում՝ մսի իրացման շղթայում սպանդանոցները դիտարկելով որպես անվտանգության կարևորագույն նախապայման: