կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-05 13:44
Հասարակություն

Հարձակվել է պետք. Վովա Վարդանով

Հարձակվել է պետք. Վովա Վարդանով

Մենք պատերազմի մեջ ենք, վտանգ միշտ կա. այսօր լրագրողներին ասաց ազատամարտիկ Վովա Վարդանովը: Նրա խոսքով՝ այս պարագայում մեզ ամենաշատը կխանգարի խուճապը:

«Խուճապն իսկապես սարսափելի բան է, իսկ վախը մարդուն մոբիլիզացնում է և ստիպում,  որ մկաններն ու միտքն ավելի լավ աշխատեն: Եթե վախի աստիճանի վրա ենք, դա ոչինչ, բայց խուճապը վատ է:  Էն տղեն, ով հակառակորդի դիմաց կանգնած է, ուզած-չուզած կկռվի, հակառակ դեպքում` նրա հետ ինչ ասես կլինի, իսկ այլ հարց է՝ հասարակությունը պատրա՞ստ է, արդյոք:  Մեկ է, թե Ադրբեջանն ինչ է ուզում, մեզ համար կարևոր է՝ մենք ինչ ենք ուզում»,- ասաց Վարդանովը՝ վստահեցնելով. «Հարձակվել է պետք, ոչնչացնել Ադրբեջանը` որպես պետություն, և նույն տեղում ուրիշը կառուցել: Այս ամենը կավարտվի երկու տարբերակով՝ Բաքու կամ Երևան: Դա կլինի այն ժամանակ, երբ հասարակությունը պատրաստ լինի»:

Ըստ նրա` լրջագույն սխալ է ակտիվությունը, նախաձեռնությունը հակառակորդին փոխանցելը: Վարդանովը նաև շեշտեց, որ  սահմանին այժմ արդեն կան այնպիսի սարքավորումներ, որոնք նվազեցրել են ազատ գործելու հնարավորությունները: «Ձեռքները վերջապես տարան գրպանները, ձեռք բերեցին այնպիսի սարքավորումներ,  որոնք անհնարին  են դարձնում դիրքապահներին մոտենալը»,- ասաց նա: