|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Ուղիղ գիծ» նախագծում հրապարակվել են ՌԴ քաղաքացիները առաջին հարցերը` ուղղված երկրի ղեկավարին` Պուտինին: Մասնավորապես այդ հարցերը վերաբերում են խաբված պարտատերերի խնդիրներին, ռուբլու կուրսին, տնտեսության ռիսկերին, կենսաթոշակային տարիքի բարձրացմանը և այլն: Քաղաքացիներից մեկը դժգոհ էր, որ «Խրուշչովկա»-ների ապամոնտաժման ծրագիրը իրականացնում են միայն Մոսկվայում, այնինչ Սանկտ-Պետերբուրգում շատ են նման շենքերը:
«Ե՞րբ պետք է բուժքույրերը նորմալ աշխատավարձ ստանան»,- հարցնում էր մեկ այլ քաղաքացի: Քաղաքացիները նաև հորդորում են ՌԴ նախագահին խստացնել պատիժները խախտումներ կատարող պետական չինովնիկների նկատմամբ: Քաղաքացիները մտահոգ են ռազմական ծախսերի ավելացման խնդրով, այն դեպքում, երբ կրթության, բժշկության և սպորտի ոլորտներում բյուջեի ֆինանսավորումը չի ավելանում: