Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի պատգամավոր դառնալուց հետո նրա տեղը կառավարությունում թափուր է մնացել:
Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում թափուր տեղի համալրում է սպասվում: Մասնավորապես՝ հնարավոր է առաջիկայում վարչապետի մեդիայի հետ աշխատանքների գծով խորհրդական նշանակվի Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դիանա Մնացականյանը:
Նա կառավարությունում աշխատելու փորձ ունի: Հ1-ից հեռանալուց հետո կես տարի Մնացականյանը զբաղեցրել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնը: Սակայն 2009թ. ապրիլին կրկին վերադարձել Հ1»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: