|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայտնել էինք, որ Արարատի մարզի Նորաբաց համայնքը սպասարկող 54 համարի երթուղային ավտոբուսը մայիսի 17-ից համայնք չի մտնում ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով:
Մայիսի 23-ին համայնքի բնակիչները փակել էին դեպի Երևան տանող գլխավոր ճանապարհը, ինչից հետո նրանց խոստացել էին, որ երթուղայինը կրկին գյուղով կանցնի:
Yerkir.am-ի հետ զրույցում Նորաբացի համայնքապետ Գալուստ Գալստյանը հայտնեց, որ երեկ կեսօրվանից արդեն երթուղայինը մտնում է գյուղ: Համայնքապետի խոսքով` պայմանավորվածություն է ձեռք բերվել երթուղայինը սպասարկող ընկերության ղեկավարության հետ:
«Մյուս շաբաթվա մեջ արդեն ասֆալտապատումը կսկսենք, բայց ամբողջ ասֆալտը չէ, խոսքը գնում է միայն փոսային հատվածները լցնելու մասին»,- ասաց Գալստյանը` հավելելով, որ փոսալցման աշխատանքները համայնքի միջոցներով են արվելու:
«Մեր բոլոր հնարավորությունները կենտրոնացնում ենք համայնքի այդ ամենակարևոր խնդիրը լուծելու համար: Այնպես չէ, որ մեր խնդիրներից միայն ասֆալտապատումն էր, գումարն էլ կար, ու մենք այդ խնդիրը չէինք լուծում: Գումարը նախատեսված էր այլ բանի համար, բայց հասկացանք, որ բնակչությունը սա ավելի է կարևորում: Փորձում ենք մեր բոլոր հնարավորություններով այս հարցին լուծում տալ»,- ընդգծեց նա:
Երթուղայինի վարորդներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա գյուղով անցնում են, բայց եթե շաբաթվա մեջ ճանապարհները չբարեկարգվեն, դարձյալ չեն մտնի գյուղ:
Ինչևէ, շուրջ երկու շաբաթ համայնքը տրանսպորտային միջոցից զրկված էր, սակայն հարցին կրկին տրվեց ժամանակավոր լուծում: