|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի միջև:
Զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական երկկողմ օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս համատեքստում Բակիջան Սագինտաևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:
Այսօր բելառուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց նաև Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի և Կարեն Կարապետյանի միջև: Երկու պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում վարչապետ Կոբյակովն աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին: