կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-25 13:09
Իրավական

Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց ու նստացույց սկսեց

Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց ու նստացույց սկսեց

Խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ շարունակելու է պայքարը անարդարության դեմ: Ավետիսյանը ՔԿՀ-ից անմիջապես մեկնեց կառավարության շենքի մոտ՝ նստացույց անելու:

Հիշեցնենք, որ Ավետիսյանը կալանքի տակ էր 2013-ի սեպտեմբերից: 2014-ի հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի վճռով` Վոլոդյա Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խարդախությունը` մի խումբ մարդկանց հետ ընդհանուր համաձայնությամբ) եւ ՀՀ ՔՕ 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խարդախության փորձը) և դատապարտվել 6 տարի ժամկետով ազատազրկման: Համաձայն մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, նաև 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Ավետիսյանը, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում և համարում, որ իր դատապարտպան պատճառը քաղաքական է: