Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քերական գործ՝ Վարդենիսում մայիսի 24-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2017 թ. մայիսի 24-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են բակում կայանված «BMW 525i» մակնիշի ավտոմեքենան, բնակարանի պատուհանների ու մուտքի դռան ապակիները՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քերական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել փորձաքննություն:
Քննության նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայի կողքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: