կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-20 10:09
Քաղաքական

Ո՞ւր կնշանակվի Հովհաննես Սահակյանը. «Ժողովուրդ»

Ո՞ւր կնշանակվի Հովհաննես Սահակյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին հնարավոր է առաջիկայում տեսնենք գործադիր մարմնում: Տեղեկացնենք, որ մինչ այս, լուրեր էին շրջանառվում, որ Հովհաննես Սահակյանը նշանակվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, փոխարենը երեկ այդ պաշտոնում նշանակվեց Արա Սաղաթելյանը: Հարցին՝ ինչու Ձեզ չնշանակեցին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, Սահակյանը զարմացավ. «Ինչո՞ւ ինձ պետք է նշանակեին այդ պաշտոնին»: Ի դեպ, մինչ խորհրդարանական ընտրությունները Հ. Սահակյանը նշում էր, որ ինքը իրեն տեսնում է գործադիր մարմնում: «Ժողովուրդ»-ը նախկին պատգամավորից հետաքրքրվեց՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ Սահակյանն անկեղծացավ. «Առաջիկայում ամեն ինչ կիմանաք: Բնականաբար, չեմ ասում գործադիրում անպայման կտեսնենք կամ որևէ տեղ փակագծեր չեմ բացում: Կլինի դատական, թե գործադիր, ամեն ինչ լավ կլինի»,-գրում է  թերթը:

Նյութն ամբողջությամբ՝թերթի այսօրվա համարում։