Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավարտվեցին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Գագիկ Մելիքյանին: Հիշեցնենք, որ խմբակցության ղեկավար կմնա Վահրամ Բաղդասարյանը:
«Վաղը ՀՀԿ խմբակցությունը կառաջարկի փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում, ըստ որի՝ ԱԺ մշտական 12 հանձնաժողովները կրճատել մինչև 9-ի: Այստեղ, ըստ Դոնթի բանաձևի, մենք կունենանք 6 հանձնաժողովի նախագահի անուն առաջարկելու իրավունք: Այդ անուններն են` ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ` Գագիկ Մինասյան, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` Արմեն Աշոտյան, տնտեսական հանձնաժողովի նախագահ` Խոսրով Հարությունյան, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ` Հրայր Թովմասյան, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ` Կորյուն Նահապետյան, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ` Հակոբ Հակոբյան»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով, վաղը, ըստ օրենքի, հրաժարական կտա կառավարությունը, և ինչպես նախապես նշել էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա ՀՀԿ վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը, ով կձևավորի գործադիրի ապագա կաբինետը: Նա նշեց, որ նախարարների առաջադրման հարց չի քննարկվել:
Վաղը ԱԺ-ում տեղի կունենա ԱԺ նախագահի և տեղակալների ընտրությունը: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն տեսնում է Արա Բաբլոյանին: