կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-12 19:57
Իրավական

Դատավորի կողմից 600 դոլար կաշառք ստանալու փաստը բացահայտվել է

Դատավորի կողմից 600 դոլար կաշառք ստանալու փաստը բացահայտվել է

Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, 2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի կողմից  կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար 2017 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 12.40-ից 13.15-ի սահմաններում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում գտնվող դատարանի շենքում՝ դատական նիստերի դահլիճում, Գ.Շ.-ից անձամբ խոշոր չափերով՝ 600 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու դեպքը:

Դեպքի առթիվ 2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:

12.05.17թ. ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ  արդարադատության խորհրդին՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգարվելու, ինչպես նաև կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ Նախագահին դիմելու համար:

ՀՀ արդարադատության խորհրդի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները բավարարվել են: