|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Նոր զելանդական Վելլինգթոն քաղաքը ճանաչվել է ապրելու համար աշխարհի ամենալավ քաղաքը Deutsche Bank-ի փորձագետների կողմից: Այս մասին հաղորդում է Stuff.co.nz-ն:
Փորձագետները վերլուծել են աշխարհի տարբեր երկրների քաղաքները հետևյալ չափանիշներով` սպառողական զամբյուղ, օդի աղտոտվածություն, կլիմա, անշարժ գույքի գներ, հանցավորության աստիճան, առողջապահություն և այլն:
Վարկանիշային երկրորդ տեղում է հայտնվել շոտլանդական Էդինբուրգ քաղաքը: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան երրորդ տեղում է , չորրորդ տեղում` ավստրալիական Մելբուռն է, հինգերորդում` Ցյուրիխը: Տասնյակում են հայտնվեց Կոպենհագենը, Օտտավան, Բոստոնը, Ամստերդամը, Սիդնեյը: