|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի նախագահ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում Պոլսի հայոց պատրիարքական ընտրություններին անդրադարձից հետո Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է Էրդողանի հետ հանդիպման մասին:
«Ակօս»-ի հետ զրույցում նա հայտնել է, որ Էրդողանի հետ հանդիպում է ծրագրում: «Ինչպես արդեն նշել է Էրդողանն իր ուղերձում, նա տեղյակ է հայոց պատրիարքական ընտրությունների հարցից: Նրա հետ իմ նախորդ հանդիպման ընթացքում խոստացել էր հանրահավաքից հետո ևս մեկ հանդիպում ունենալ ինձ հետ: Հաջորդ շաբաթ «հիմնադրամների շաբաթ» է: Եթե ինչ-որ հարց չառաջանա, ծրագրում եմ նրա հետ հանդիպել: Մեր համայնքի համար մեծ խնդրի վերածված այս հարցը կարճ ժամանակում, կարծում եմ, լուծում կստանա: Պետք է հանգիստ լինենք, վերջապես կայանալու են այս ընտորւթյունները»,- նշել է Շիրինօղլուն: