|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլի 12-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 7-րդ կմ-ին МАЗ մակնիշի 071 AF 61 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ս.) բեռնատարը կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: