Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 30-ին, ժամը 20:53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Infiniti QX4» մակնիշի 30 SS 130 պետհամարանիշի (վարորդ՝ 1986 թ. ծնված Կ. Մ.) ավտոմեքենան և «Laz» մակնիշի 28 OU 590 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Տ.) ավտոբուսը:
Փրկարարները «Infiniti QX4» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները. իրականացվել են ճանապարհի լվացման աշխատանքներ: